×


«Ֆուտբոլի թիմ ենք հավաքում»` Ծնվել է Սերժ Գաբյանի երկրորդ որդին

Այսօր` նոյեմբերի 4-ին, ծնվել է Սերժ եւ Սոնա Գաբյանների երկրորդ երեխան: Ուրախալի լուրը BRAVO.am-ին հայտնել է ռեժիսորը՝ տեղեկացնելով, որ նորածնին անվանակոչել են Ռոբերտ:

Ամուսինների երկրորդ որդին ծնվել է 3կգ 200գ քաշով եւ 53 սմ հասակով:
«Ուրախ ու երջանիկ եմ: Մեր ընտանիքը եւս մեկ անդամով համալրվեց: Ֆուտբոլի թիմ ենք հավաքում:): Առաջնեկս նոր ծնված ժամանակ ինձ էր նման, Ռոբերտը՝ մայրիկին, շատ պուպուշ երեխա է»,- ասել է Սերժը:

Սերժ Գաբյանի ընտանիքը


Նշենք, որ զույգի ավագ որդին՝ Առնոն, երկուսուկես տարեկան է: «Դեռ չի գիտակցում, որ եղբայր ունի, հենց փոքրիկը տանը լինի, աստիճանաբար կընտելանա»,-նշել է ռեժիսորը եւ հավելել, որ նորածնի համար անհրաժեշտ իրերի գնումները կնոջ հետ վաղուց են արել. փոքրիկի անկյունն արդեն պատրաստ է:

BRAVO.am-ը Ռոբերտին եւ բոլոր երեխաներին առողջ ու անհոգ մանկություն է մաղթում:

Տեքստը՝ Մերի Պողոսյնաի /Bravo.am/
Լուսանկարները` Սեժ Գաբյանի արխիվից եւ Խանդութ Պարույրյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին